Ես չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում


14:28 , 21 հունիս, 2019

Ինձ մոտ կարծես թե կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։ Առանց որևէ հեգնանքի կամ հումորի ուզում եմ հասկանալ մի բան։ Տեսեք, նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երկու օր արաջ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հազար անգամ ընդգծեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր, ապա իր պաշտոնում առաջնորդվելու է միայն օրենքի տառով, սակայն երբ ստանձնեց իր պաշտոնը, անմիջապես հռչակեց իրեն ՍԴ ղեկավար։

Չեմ հասկանում՝ ինչ օրենսդրական կարգավորումներով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, երբ անում է այսպիսի (մեղմ ասած) վիճահարույց հայտարարություններ։

Աստված հեռու պահի, որ ես հանկարծ միտում ունենամ պաշտպանելու առայժմ գործող ՍԴ ղեկավարին, բայց պարոն Գրիգորյանի հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում։

Հ․Գ․ Ես չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում։
Ախր աբսուրդ է այս ամենը։