Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին
Հարգելի պարոն Օսիպյան,
Ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:
Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամտի համար սպանում են մարդկանց... Առանց այն էլ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնասակար բաղադրիչներով հագեցած։
Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
Ակնկալում եմ արագ արձագանք...
Կանխավ շնորհակալ եմ։