Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ զորավարժարանից արձակված արկն ընկել է բնակելի տան վրա


14:39 , 18 հունիս, 2019
Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ «Սեյֆալի» զորավարժարանից արձակված արկն ընկել է բնակելի տան վրա: Արկը, որը թռչել է 18 կմ, ընկել է Գյանջայի բնակելի տներից մեկի վրա: Զավեշտալին այն է, որ Ադրբեջանն այս արտառոց դեպքը կապում է զորավարժարանի հին լինելու, այլ ոչ թե անձնակազմի անգրագիտության հետ: