Համեմը և մաղադանոսը՝ երիկամային քարերի դեմ


02:49 , 18 հունիս, 2019

Մասնագետների կարծիքով՝ երիկամային հիվանդություններն ավելի շատ մարդկանց կյանք են խլում, քան կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը:

Երիկամներն օրգանիզմի ամենօրյա աշխատանքում մեծ դեր են կատարում: Այս օրգանները ֆիլտրում են գրեթե 120-150 լ արյուն, որպեսզի 1-2 լ մեզ արտադրեն:

Երիկամների կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում, նատրիում, ֆոսֆատներ:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա:

Երիկամաքարային հիվանդությունն ամենատարածված առողջական խնդիրներից է:

Որպես կանոն, երիկամային քարերը չեն համարվում կյանքի համար վտանգավոր, սակայն դրանք կարող են սաստիկ ցավեր առաջացնել:

Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել երիկամային քարերից և լավացնել երիկամների ֆունկցիան:

Բաղադրությունը

մեկ փունջ մաղադանոս կամ համեմի տերևներ,

ջուր:

Համեմի կամ մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, ապա վրան ջուր լցրեք և եփեք 10 րոպե:

Թողեք՝ խառնուրդը սառչի, ապա քամեք և լցրեք մաքուր շշի մեջ: Խառնուրդը պահեք սառնարանում:

Ամեն օր խմեք 1 բաժակ ստացված հեղուկից: Աստիճանաբար նկատելի կլինի երիկամներում կուտակված ավելորդ աղերի ու տոքսինների հեռանալը մեզի միջոցով: