«Պաշտոնանկություններ չեն լինի». Գալուստ Սահակյան


16:25 , 24 հունիս, 2013

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս «ներքաղաքական զարգացումներ և առաջիկայում սպասվող պաշտոնանկություններ» թեմայով: Որքան էլ թեմային հակասելու պատճառով զարմանալի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասուլիսի հենց սկսզբում հայտնեց, որ առաջիկայում պաշտոնանկություններ չեն սպասվում. «Դեռևս չկա պաշտոնանկությունների հետ կապված քննարկում»: Հարցին, թե օֆշորային սկանդալից հետո չի դիտարկվում արդյոք վարչապետի հրաժարականը, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց «Կարծում եք, թե ցանկացած բացասական երևույթի կանխարգելումը պաշտոնանկությու՞նն է: Պետք է երևույթը վերացնել»: