20:07 , 24 հունիս, 2013
Երկրի միակ արբանյակը, որ պայծառ շողում է երկնքում, երեկ հայտնվել է 14 տոկոսով ավելի մեծ և 30 տոկոսով ավելի պայծառ, քան սովորական օրերին: «Գերլուսինը», մոտենալով Երկրին, այժմ գտնվում է մեր մոլորակից 357 000 կմ հեռավորության վրա: Այն այս դիրքում կմնա մինչ եկող երեքշաբթի:
Աղբյուրը գրում է, որ չնայած երեկ աշխարհին հիացրած պայծառ լուսինը հիասքանչ էր, էլ ավելի մեծ լուսնի գեղեցիկ պատկերը կարող ենք տեսնել 2015 թվականի սեպտեմբերի 28-ին: