Իրինա Շեյքը և Բրեդլի Քուփերը բաժանվել են Լեդի Գագայի պատճառով


16:47 , 15 հունիս, 2019

«Աստղը ծնվեց» ֆիլմից հետո սուպերմոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Քուփերի ընտանեկան կյանքը խարխլվել է։ Իրինայի կարծիքով՝ Բրեդլին իրեն դավաճանել է 33-ամյա երգչուհի Լեդի Գագայի հետ։ Վերջին ամիսներին զույգը միասին էր հանուն երկամյա դստեր։

Իրինա Շեյքն ասել է, որ վերջին ժամանակներում իր և քաղաքացիական ամուսնու հարաբերությունները զուտ «գործընկերական» բնույթ են կրել։

Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի պնդմամբ՝ իրենք միայն լավ ընկերներ են, սակայն Շեյքի մտերիմների խոսքով՝ նա այդ կարծիքին չէ։https://style.news.am/static/news/b/2019/06/60741.jpg