ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը մեզ «կոզր» է տվել, որը պետք է օգտագործենք


14:42 , 14 հունիս, 2019

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կատարած սադրանքների ապացույցները, նրանց կողմից այդ քայլերը չհերքելու փաստերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հանդիպման ընթացքի վրա:

Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով ամեն ինչ արեց, որպեսզի փաստաթղթերով ամեն ինչ մեր կողմը լինի, թշնամին նույնիսկ առանց հասկանալու տարածեց տեսանյութ, որը հավասարազոր է ինքնախոստովանության, որ իրենք հատում են պետական սահմանն ու սադրիչ գործողություններ են իրականացնում:

Մեզանից մնում է՝ ուղղակի սրանց կատարած քայլերը, որոնք այժմ իրենք չեն էլ հերքում, ըստ հերթականության ներկայացնենք կողմերին ու հանդես գանք մեր պահանջներով:

Հերթական անգամ անիմաստ հայտարարություն տարածելու դեպքում արդեն մենք կանաչ լույս կվառենք ադրբեջանական կողմի համար, որ սադրանքները նոր թափով իրականացնեն: