70 տարի առաջ այս օրը «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» հրամանագրով ԽՍՀՄ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեցին աքսորի (Photo)


03:45 , 14 հունիս, 2019

Նկարում պատկերված են խորհրդային բռնաճնշումների արդյունքում Սիբիր և Ալթայի երկրամաս աքսորված հայերը: 

70 տարի առաջ այս օրը՝ 1949 թ. հունիսի 14-ին, «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» հրամանագրով ԽՍՀՄ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեցին աքսորի: Բացառություն չէին նաև հայերը: 1949 թ. հունիսի 14-ին մոտավորապես 14-15 հազար հայեր իրենց ընտանիքների հետ միասին գնացքներով աքսորվեցին դեպի Ալթայի երկրամաս: Աքսորվածների մեջ կային բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ և պարզապես սովորական հայեր: Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ ողջ մնացած մասն էլ տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում: