Ռեժիմի հերթական գրոհը ազատ մամուլի վրա. Blognews.am-ն իր զորակցությունն է հայտնում Analitik.am-ին


18:39 , 13 հունիս, 2019

Նոր Հայաստանում մամուլի վրա ճնշումներն ու ռեպրեսիաները սովորական բան են դարձել, որին դիմակայել հնարավոր է միայն միաբանվելով և իրար զորակցելով։ Օրերս ռեժիմի հերթական զոհն է դարձել իմ լավ ընկեր Ani Hovhannisyan-ի Analitik.am կայքը, որի բանկային հաշիվները սառեցրել են՝ խոչընդոտելով ԶԼՄ-ի բնականոն գործունեությանը, ուստի BlogNews.am-ն իր համեստ նվիրատվությունն է անում, որպեսզի մեր գործընկերները կարողանան աշխատել, և կոչ եմ անում բոլոր սրտացավ մարդկանց ու կազմակերպություններին ևս ձեռնպահ չմնալ և ունենալ իրենց մասնակցությունը։

Հ․Գ․ Ես մի քիչ անուշադիր էի գտնվել ու «Նպատակ» բաժնում «նվիրատվություն» բառի փոխարեն գրել էի «աջակցություն», բայց դուք անպայման գրեք «նվիրատվություն», թե չէ կարող են ձեր հանգանակությունն էլ սառեցնել։

No photo description available.