Հաղթեցինք, լավ է, բայց Մխիթարյանի մոտ գոլ խփելը ոչ մի կերպ չի ստացվում


09:56 , 12 հունիս, 2019

1. Հաղթեցինք․ դա շատ լավ է։
2. Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, բայց նրա մոտ գոլ խփելը ոչ մի կերպ չի ստացվում։
3. Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնությունից պետք է արագ տեղափոխվի բարձրակարգ մրցաշար։ Նույնը կարելի է ասել Տիգրան Բարսեղյանի մասին։
4. Ֆորտունիսի գոլը ցույց տվեց, որ պաշտպանությունը լավ վիճակում չէ։
5. Մեր դարպասապահին փորձը պակասում է, սակայն մեծ ներուժ ունի։
6. Դե իսկ Ղազարյանն ուղղակի դաշտում անմնացորդ կռվեց։

Շատ «վալիդոլային», բայց հաճելի հաղթանակ էր։ Գնացինք քնելու։