Ադրբեջանի բանակը ոչ մարտական կորուստ ունի


02:45 , 11 հունիս, 2019

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկություն է հայտնվել, որ Աղջաբադիի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Բաքվի Խազարի շրջանի Զիրյա ավանի բնակիչ Պերվիզ Հաշիմ օղլու Զեյնալովը։ 
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը զինծառայողի մահվան մասին դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։