Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին


04:49 , 10 հունիս, 2019

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում: Մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա:

Որպեսզի պարզ դառնա, թե գեղեցիկ ու առողջ տեսք ունենալու համար ինչ վիտամիններ են անհրաժեշտ մեր օրգանիզմին:

«Մաշկի վրա կորյակային ցանը, կարմիր բծերը B և A վիտամինների խմբերի պակասի հետևանք են, մաշկի հաճախակի բորբոքումները վկայում են B2, B3, B6 վիտամինների անբավարարության մասին:

Թեփն առաջանում է B վիտամինների խմբի և սելենի (քիմիական տարր) պակասից, շուտ թափվող, թույլ, կոտրատվող մազերն ու եղունգները B վիտամինների խմբի և C վիտամինի անբավարարության հետևանք են, իսկ չոր, ճաքճքած, թեփոտ մաշկը կարող է A վիտամինի պակասից լինել»:

Վիտամինների պակասն առաջին հերթին լրացնել ճիշտ սննդակարգով և ապա` մաշկը սնուցել կոսմետիկ կամ բնական դիմակներով, քանի որ շատ հաճախ մաշկի ու մազերի խնդիրներն առաջանում են ներքին օրգանների խաթարված աշխատանքից:

Մաշկի առողջ ու գեղեցիկ տեսքն ապահովող վիտամիններն են.

Վիտամին C

Ամենակարևոր վիտամիններից է, որի անբավարարությունն առաջին հերթին ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա:

Այն շատ կարևոր է նաև ճիշտ նյութափոխանակության համար: Ըստ մասնագետների՝ C վիտամինի պակասն օրգանիզմում կարող է պիգմենտացիա առաջացնել:

Այս վիտամինը նաև բարձրացնում է աշխատունակությունը, թարմացնում ամբողջ օրգանիզմը: Կարևոր է իմանալ, որ C վիտամինն արագ օքսիդանում է, ուստի այն մրգերն ու բանջարեղենը, որոնք պարունակում են այն, պետք է հնարավորինս թարմ վիճակում օգտագործել:

Կանանց անհրաժեշտ է օրական այս վիտամինից ընդունել առնվազն 55-85 մգ: Շատ գիտնականներ կարծում են, որ դրա օրական քանակն օրգանիզմում պետք է կազմի 200-500 մգ:

C վիտամինի քանակը մրգերում և բանջարեղենում (100 գ չափաբաժնում) կազմում է՝ չորացրած մասուր` 1200 մգ, թարմ մասուր` 400 մգ, կարմիր պղպեղ` 250 մգ, կարտոֆիլ` 200 մգ, կանաչ պղպեղ` 150 մգ, մաղադանոս` 150 մգ, սամիթ` 100 մգ, ծաղկակաղամբ` 70 մգ, նարինջ` 60 մգ, կաղամբ` 50 մգ, լոլիկ` 35 մգ, կարմիր հաղարջ` 25 մգ, բալ` 15 մգ, խնձոր` 13 մգ, սոխ` 10 մգ, բազուկ` 10 մգ, սալոր` 10 մգ, վարունգ` 10 մգ, սխտոր` 10 մգ, ծիրան` 10 մգ, գազար` 10 մգ:

Վիտամին A

Պարունակում է կենդանական ծագումով սնունդը՝ ձկան յուղ, կարագ, պանիր, կաթնաշոռ, ձվի դեղնուց, լյարդ, երիկամ:

Բույսերի մեջ A պրովիտամինն է կարոտինը, որն օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Կարոտին պարունակող բույսերն են` գազարը, սոխը, դդումը, սեխը, մասուրը, ծիրանը, կարմիր պղպեղը և այլն:

Բուսակերներին կամ սննդակարգին հետևողներին զգուշացնում է. «Ճարպերից, կենդանական յուղից հրաժարվելու դեպքում մաշկը չորանում է, թեփոտվում, կորցնում նրբությունը, ծածկվում եղջերաթաղանթով, մազերը կորցնում են փայլը, թուլանում են»:

Չոր մաշկի և մազերի դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել երկու ճաշի գդալ ձկան յուղ կամ 100 գ լյարդ, 300 գ գազար և 100 գ ծիրանաչիր:

Վիտամին B

«Մաշկի թարմությունն ապահովող ամենաանհրաժեշտ վիտամիններից է: Շատ կարևոր է ճիշտ նյութափոխանակության համար, որն էլ մաշկի երիտասարդ և առողջ տեսքի գրավականն է»:

Առավել արդյունավետ է, եթե այս վիտամինն ընդունում են օրական 60-100 մգ: B վիտամինի աղբյուր են արևածաղկի սերմը, բուսական յուղը` հատկապես եգիպտացորենինը, ցորենի ածիկի յուղը, նուշը և այլն:

B խմբի վիտամիններ

Վիտամին B1

Կարգավորում է նյարդային, աղեստամոքսային համակարգի գործունեությունը, որոնք անմիջականորեն ազդում են մաշկի ու մազերի վրա:

«Եթե մազերը ժամանակից շուտ թափվում են, մաշկը ծերանում է կամ նյարդերը գերլարված են, ապա սննդի մեջ հարկ է ավելացնել անհրաժեշտ քանակությամբ B1 վիտամին»,- խորհուրդ է տալիս կոսմետոլոգը:

B1 վիտամին պարունակում են կաթը, աշորայի հացը, ոլոռը, լոբին, հնդկացորենը, լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը:

Վիտամին B2

«Առանց այս վիտամինի խոսք լինել չի կարող գեղեցիկ ու առողջ մաշկի մասին»,- այն տեսողության համար շատ կարևոր վիտամին է:

Եթե, օրինակ, մթնշաղին կամ վառ լույսի տակ սկսում եք վատ տեսնել, կկոցում եք աչքերը, ապա դրանց շուրջ կնճիռներ են առաջանում»:

Եթե աչքերը սկսել են վատ տեսնել, բերանի անկյուններում առաջացել են փոքրիկ ճեղքեր, դեմքին հայտնվել է կորյակային ցան, նշանակում է՝ օրգանիզմում B վիտամինի պակաս կա:

Այս վիտամինի պահանջն օրգանիզմում օրական կազմում է 2-3 մգ: B վիտամինով հարուստ է կաթնամթերքը` հատկապես կեֆիրը, ինչպես նաև հավի, տավարի միսը, ձուկը, ոլոռը, կանաչ սոխը, սամիթը:

Վիտամին B3

Այս վիտամինի անբավարարության դեպքում մազերը շուտ են ճերմակում: Այն գտնվում է բոլոր բուսական և կենդանական հյուսվածքներում:

B3 վիտամին պարունակում են տավարի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը և այլն:

Վիտամին B9

Այս վիտամինով հարուստ են սպանախը, ձմերուկը, խնձորը, կաղամբը, գազարը, տավարի լյարդը, կաթը, կաթնաշոռը և այլն:

Այս վիտամինի բավարար քանակն անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի բոլոր օրգանների նորմալ գործունեության, այնպես էլ մաշկի համար:

B9 վիտամինի անբավարարությունն առաջին հերթին ազդում է մազերի աճի վրա: