Ֆիլիպ Կիրկորովը և Սվետլանա Լոբոդան МУЗ-ТВ մրցանակաբաշխության հաղթողներն են


17:20 , 8 հունիս, 2019

Տեղի է ունեցել МУЗ-ТВ 2019 մրցանակաբաշխությունը։ Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում։

Նշվում է, որ լավագույն կատարող է դարձել Ֆիլիպ Կիրկորովը։ Անվանակարգում նա շրջանցել է Սերգեյ Լազարևին։ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթել է Սվետլանա Լոբոդան։

«Եվ ահա այսօր մենք պահում ենք այս ափսեն, երրորդ ափսեն։ Շատ շնորհակալություն ձեզ բոլորիդ»,-ասել է Լոբոդան։