Խնձորի օգտակար հատկությունները


18:00 , 6 հունիս, 2019

Խնձորը կարող է բավականին օգտակար լինել որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Հայտնի ժողովրդական բժիշկներ խորհուրդ են տալիս խնձորը ներառել առօրյա սննդակարգում: Նրանց խոսքով` խնձորի օգտագործումը պարտադիր է, քանի որ նրա սննդային արժեքն ու օգտակար հատկություններն այն կարևոր են դարձնում, ինչպես սնունդը կամ դեղորայքը:


1. Խնձորի սիդր (խնձորի օղի). օգտակար է անքնության, գլխացավի, ջերմության դեմ: Այս խնդիրների դեպքում այն պետք է օգտագործել 3-4 օր, օրական երկու անգամ` առավոտյան և կեսօրին:

Սիդր պատրաստելու համար անհրաժեշտ է հասած խնձորներ կտրատել բարակ շերտերի և չորացնել, այնուհետև աղալ և վերածել փոշու: Ստացված փոշուց ըմպելիքը պատրաստելու համար պետք է խառնել ջրում, և սիդրը պատրաստ կլինի:


2. Խնձորի հյութին շաքար և համեմունքներ ավելացնել: Ստացված խառնուրդից ըմպել մեկ թեյի գդալից օրական երեք անգամ` թեթևացնելու հազն ու կրծքավանդակի ցավը:


3. Խնձորի սիդրը, հատկապես տնային պայմաններում պատրաստվածը, որը զուրկ է ալկոհոլից, խորհուրդ է տրվում ըմպել ամբողջ ձմռան ընթացքում: Այն բուժում է բազմաթիվ արտաքին և ներքին բորբոքումներ, մաքրում է արյունը: