Արցախի խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն ու համարձակություն


15:34 , 6 հունիս, 2019

Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է: Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն Արցախի խնդիրը դուրս է այս համատեքստից: 

Այն ամենից առաջ պատասխանատվություն է պատմության և սերունդների առաջ...

Հայաստանի հասարակական-քաղաքական էլիտան, մտավոր ընտրանին արդեն 30 տարի կանգնած է այս խնդրի լուծման պռնկին, և լուծում չկա։ Այս խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն, համարձակություն, մեր զավակների ապագայի առաջ պատասխանատվության զգացում և հաղթելու կամք։