Որևէ տրամաբանություն չկա, երբ հակառակորդն ակտիվորեն զինվում է, իսկ Հայաստանում խաղաղության քարոզներ են անում


10:59 , 5 հունիս, 2019

Հայաստանը` խաղաղության կոչեր, իսկ Ադրբեջանը զորավարժություն է անում:

Ստացվում է` մենք պատրաստ չենք խաղաղության, ու մեզ պատրաստում են, Ադրբեջանում ևս պատրաստ չեն խաղաղության, սակայն, ի տարբերություն մեզ, չեն էլ պատրաստվում, այլ` ճիշտ հակառակը:

Որևէ տրամաբանություն չկա, երբ հակառակորդն ակտիվորեն զինվում է և պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում միևնույն ժամանակ տարբեր մակարդակներում խաղաղության քարոզներ են անում: