Միքայել Մինասյանի՝ Եվրոպայի մասին հոդվածն ինձ ավելի հետաքրքիր է թվում


14:23 , 4 հունիս, 2019

Էս վերջերս Միքայել Մինասյանը դրսի հետ Հայաստանի հարաբերվելու մասին էլի էր հոդվածներ գրել։ Նու կոնկրետ Ռուսաստանի մասին էր նախորդը, ու ինձ թվում ա՝ ահագին վիճելի էր։

Իսկ այ էս մեկը Եվրոպայի մասին ա ու ինձ որ ավելի հետաքրքիր ա թվում։ Նախ` առ Եվրոպա հայու սիրո ու ակնկալիքների մասին։ Էդ սերը, ինչպես և առհասարակ համարյա ամեն ինչը մեր ժողովրդի մոտ ահագին իռացիոնալ ա, ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանից ռացիոնալ չի կարելի քերել (վաբշե, ռացիոնալն ու իռացիոնալը հականիշներ չեն )))) )։

Պրինցիպի, դա էլ արած ա հոդվածում․ եվրոպական կրթության հասանելիություն, եվրոպական շուկաների հասանելիություն, վիզաներ ևն։ Սրանք ռացիոնալ ակնկալիքներ են։

Ինքնին հասկանալի ա, որ էս ամեն ինչն էլ իր գինը պիտի ունենա։ Ու հնարավոր գինը ԵԱՏՄ շուկան ա եվրոպական արտադրողների համար։ Թեպետ ըտեղ էլ խնդիրներ կան, նույն լոգիստիկայի հարցը, բայց դե էդ արդեն իրողություններ են, որոնք պիտի ընդունենք որպես մուտքային անխուսափելի տվյալ, երբ փորձում ենք զբաղվել մեր առջև առկա խնդիրները լուծելով։

Կից նյութն՝ այստեղ։