Սա ամենաթողություն է. ինչ-որ մեկն ուզում է, որ Սորոսը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում


20:58 , 3 հունիս, 2019
Չեմ հասկանում՝ ինչքան պետք է շարունակվի Սորոսի գրասենյակի վրա գրոհը: Սա ամենաթողություն է. ինչ-որ մեկն ուզում է, որ Սորոսը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում և ի՞նչ: Խայտառակ վիճակ է, գրեթե ամեն օր բարձրախոսներով գրոհ է կազմակերպվում Սորոսի դեմ: Արդյոք սա՞ է պահանջում հանրային շահը: Ինչքան կարող է սա շարունակվել, անպատկառ և վիրավորական արտահայտություններով ողողված, այսպես կոչված, ակցիան: Իրավունք ունե՞ն այդպես վարկաբեկելու այնտեղ աշխատող մարդկանց: Ովքե՞ր են հակասորոսականները, որոնց հակաքարոզչությունն ընթանում է իրեն պատկերացումներին համարժեք լկտի պատմություններով: Այս ամենը տեղի է ունենում եկեղեցու և բնակելի շենքերի հարևանությամբ: Ո՞վ է լռեցնելու սրանց: