Մի քիչ այլակարծություն, մի քիչ մտածելու ու հարցեր տալու ունակություն և վերջ, դուք կարող եք լավ «դավադիր» լինել


14:33 , 3 հունիս, 2019

Պատմական ակնարկ

Ցանկացած տիպի «դավադիրներին», անգամ եթե նրանք չկան ու պետք է հնարել, սովետական շրջանում անվանում էին враг народа, ու երևի հիշում եք, չէ՞, ի՞նչ էին անում...

Դավադիր լինելու համար առանձնահատուկ հատկանիշներ պետք չեն. մի քիչ այլակարծություն, մի քիչ ինքնուրույնություն, մի քիչ մտածելու ու հարցեր տալու ունակություն և վերջ, դուք կարող եք լավ «դավադիր» լինել։ Սովետի ժամանակ դու առհասարակ կարող էիր մի կտոր հաց ունենալ կամ, ասենք, «Պրավդա» թերթը տրորել, առանց իմանալու, որ Ստալինի նկարը վրան է, ու վերջ, դավադիրը պատրաստ է:

Իսկ այդ լեգիտիմ որոշումները կայացնում էին կա՛մ հեղափոխական տռոյկաները, կա՛մ ամենաարդար ժողովրդական դատարանները։

Մի խոսքով՝ շատ «ուրախ» էր...