ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների վարորդական աշխատանքը սահմանափակող օրինագիծը խախտում է ԵԱՏՄ համաձայնագիրն ու Վիեննայի կոնվենցիան


21:15 , 2 հունիս, 2019

Tert.am-ը գրում է․

Մայիսի 27-ին Ռուսաստանի պետական դումայում քննարկվում էր վարորդական իրավունքների հարցը: Տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը հայտարարեց, որ մշակվում է օրինագիծ, որով նաև կարգելվի Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, եթե նրանք չունեն ՌԴ քաղաքացիություն:

«Օրենքում մենք վերջնականապես կամրագրենք, որ օտարերկրյա վարորդները մեզ մոտ տաքսի չեն վարի: Առանց ՌԴ քաղաքացիության որևէ մեկը չի ունենա իրավունք աշխատել ՌԴ տարածքում որպես վարորդ»,- ասել էր Մոսկվիչևը:

Հայտնի է, որ Ռուսաստանում բնակվող հազարավոր հայերից ոչ բոլորն ունեն քաղաքացիություն: Դեռևս տարիներ առաջ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր այս հարցը, դիմել էր ՀՀ իշխանություններին՝ հարցը կարգավորելու դիմումով:

Մարուքյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, ըստ այդմ՝ չի կարող սահմանափակել անդամ մեկ այլ երկրի քաղաքացիներին աշխատել անդամ մյուս երկրում:

Հետևաբար, օրենքով նման սահմանափակում ամրագրելուց հետո ՌԴ օրենքը հակասելու է ԵԱՏՄ օրենքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։