Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմի․ Աշոտ Ասատրյան


15:17 , 2 հունիս, 2019

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացած Սիփան Սերժիկի Մելքոնյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ադրբեջանական բանակը իրենց մոտ սպանված գումարտակի հրամանատարի հանգամանքը օգտագործեց առաջնագծում լարվածություն ստեղծելու համար:

Ադրբեջանական բանակի ղեկավար կազմը քաջ գիտակցում է, որ մեր Սիփանի վրեժը օր առաջ լուծվելու է մեր զինվորների կողմից:

Հ.Գ. Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմի: