
Պատրաստում ենք խմորը, որի համար կարագն ու շաքարավազը մի քիչ հարում ենք։

Ավելացնում ենք թթվասերն ու կրկին հարում ենք։

Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և թեթևակի հարում ենք։

Ձեռքերի օգնությամբ ստացված զանգվածը վերածում ենք խմորագնդի և 20-30 րոպե պահում ենք սառնարանում։

Պատրաստում ենք միջուկը, որի համար թթվասերը, շաքարավազը, ալյուրը, ձուն և վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք։

Ելակը բաժանում ենք 4 մասի։

Խմորը բացում ու դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ՝ տարածելով նաև ձևամանի պատերին։

Լցնում ենք ելակը։

Այնուհետև լցնում ենք մեր պատրաստած կրեմանման զանգվածը և թխում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։
