Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից (Photo)


12:44 , 30 մայիս, 2019

Հարգելի հայրենակիցներ, փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը: Սոնան մեկ տարեկան է, բայց արդեն պայքարում է կյանքի համար: Ցավոք, երեխայի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ` արյան քաղցկեղ, որը հիվանդությունների խումբ է, ինչի պատճառով առաջանում է բջիջների չարորակ վերարտադրում:

Հարգելի հայրենակիցներ, սփյուռքի մեր բարեկամներ, Սոնան, ով դեռ նոր պետք է մտնի կյանք, ապրի, արարի, սպասում է մեր արձագանքներին: Երեխան այժմ գտնվում է Զեյթունի Արյունաբանական հիվանդանոցում և ստանում ստացիոնար բուժօգնություն: Այժմ վիճակը կայուն է, սակայն ամեն վայրկյան կարող է փոխվել երեխայի ինքնազգացողությունը: Սոնայի հայրը` Վարազդատը, ով խոսեց ինձ հետ և ներկայացրեց ծայրահեղ իրավիճակը, ասաց, որ արդեն ունի կուտակած պարտքեր երեխայի բուժման, հետազոտությունների համար: Ունի վարկ և տան միակ աշխատուժն է, ով պահում է երեք անչափահաս երեխաների, սակայն այժմ թողել է արտագնա աշխատանքը և վերադարձել Հայաստան՝ Սոնայի բուժումը վերահսկելու համար:

Վարազդատն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց Զեյթունի Արյունաբանական հիվանդանոցի ողջ անձնակազմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար, սակայն ծնողները համարում են, որ երեխան իր հետագա բուժումը պետք է ստանա արտերկրում, քանի որ, բժիշկների խոսքով, առողջական վիճակը կարող է ամեն րոպե վատանալ:

Հարգելի հայրենակիցներ, անգամ պատկերացնելն է դժվար, թե ինչ դժոխային վիճակում է գտնվում այս ընտանիքը` ամեն րոպե տեսնելով իր երեխայի տանջանքները: Անգամ դժվար է պատկերացնելը և տեսնելը, թե ինչպես է հասուն տղամարդը խոնավ աչքերով պատմում իր մեկ տարեկան երեխայի խնդիրների մասին: Անգամ դժվար է պատկերացնելը, թե ինչ ուժ է գործադրում, որպեսզի ուժեղ մնա, և այդ ուժը փոխանցի աղջնակին ու կնոջը:

Մեծահոգի մարդիկ, սիրելի բարերարներ, եկեք միասին, մեր բոլորի ջանքերի շնորհիվ օգնենք փոքրիկ, ժպտերես Սոնային ապրել, օգնենք մեր համաքաղաքացուն, մեր հային: Եթե անտարբեր չանցնենք և ամենքս մեր ներդրումը ունենանք, ապա երեխան կապրի առողջ՝ մնացած երեխաների նման վայելելով իր մանկությունը։ Որպեսզի Սոնան արտերկրում շարունակի իր բուժումը, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի, և ուրեմն՝ ի գործ, սիրելի հայրենակիցներ ու սփյուռքի մեր սրտացավ բարեկամներ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն օգնել Սոնային, կարող են հենց հիմա կատարել իրենց ներդրումը հետևյալ հաշվեհամարներով:

Հեռախոսահամար ՝ 094014575 Վարազդատ
 

Նանա Սարգսյան