Այսօր Իրաքյան Քրդստանում ընտրվել է նախագահ: Նախագահ է ընտրվել Քրդստանի վարչապետ Նեչիվրան Բարզանին: Նախագահի ընտրությանը 111 պատգմավոր ունեցող խորհրդարանում ներկա է եղել 82 պատգամավոր, «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության (ՔԴՄ) թեկնածու Նեչիրվան Բրզանին ստացել է 68 ձայն և դարձել նախագահ:
Նրա չորս մրցակիցները զրոյական ձայներ ապահովեցին:
Նախկին նախագահ Մասուդ Բարզանիի եղբորորդին՝ Նեչիրվանը, կդադարեցնի վարչապետ դառնալու դերը:
Հունիսի կեսերին նախագահ ընտրվելու դեպքում սպասվում է, որ նրա զարմիկը՝ Մասրուր Բարզանիին, նոր կաբինետ ձեւավորի:
«Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցությունը, որն ունի 21 տեղ խորհրդարանում, ընտրությունից առաջ հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ իրենք չեն մասնակցի քվերակությանը, քանի որ նախնական պայմանավորվածությունը չի պահվել և խախտվել է:
«Նոր սերունդ» կուսակցությունը բոյկոտել է ընտրությունը և նույնպես չի մասնակցել ընտրությանը:
Ըստ Սահմանադրության՝ Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանիի եղբորորդի Նեչիրվան Բարզանին նախագահի պարտականությունները կստանձնի հունիսի կեսերին՝ վայր դնելով վարչապետի լիազորությունները:
Նախատեսվում է, որ վարչապետ է լինելու Մասրուր Բարզանին:
Ներկայացնեմ Քրդստանի նոր նախագահ Նեչիրվան Իդրիս Մուստաֆա Բարզանիի կենսագրությունը:
Ծնվել է 1966 թ. սեպտեմբերի 21-ին Հաջի Օմարանում:
1975 թ. իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իրան:
Թեհրանի համալսարանում ուսումնասիրել է քաղաքագիտություն:
Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴՄ) քաղաքական բյուրոյի անդամ է ընտրվել 1989 թվականին։
1996 թ.-ին ընտրվել է Քրդստանի տարածքային կառավարության փոխվարչապետ։
1999 թ.-ին ընտրվել է ՔՏԿ-ի չորորդ կաբինետի վարչապետ։
2006 թ.-ին ընտրվել է ՔՏԿ-ի վարչապետ (միասնական կաբինետ): 2011-ից մինչև 2013 թվականը ընտրվել է ՔՏԿ-ի վարչապետ։
2013-2018 թվականներին ընտրվել է ԿԺՀ վարչապետ։
Քրդստանի դեմոկրատական կուսակցության 13-րդ համագումարում ընտրվել է ՔԴՄ նախագահի տեղակալ
2018 թ. դեկտեմբերի 3-ին: