1988 թ. մայիսի 28-ին Մովսես Գորգիսյանն Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրեց հայոց եռագույնը


12:13 , 28 մայիս, 2019
1988 թ. այս օրը՝ մայիսի 28-ին, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դիմեց ժողովրդին հետևյալ խոսքերով․ «Ժողովո՛ւրդ, մի բան եմ ցույց տալու, չվախենաք» և այնուհետև բարձրացրեց մեր եռագույնը... Դա մեր պետականության վերականգնման համար կատարված կարևորագույն քայլերից մեկն էր, երբ օկուպացված Հայաստանում առաջին անգամ հրապարակային կերպով բարձրացվեց մեր դրոշը: