1990-ի մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր


00:28 , 27 մայիս, 2019

1990-ի մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ից հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 ազատամարտիկ։

Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Երևան-Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ: