20:30 , 25 մայիս, 2019Ամերիկացի կինոդերասան Ուիլլ Սմիթն ասել է, թե ինչու է համաձայնել նոր «Ալադին» ֆիլմում մարմնավորել Ջինին։ Նախագծին մասնակցել հոլիվուդյան աստղին համոզել է որդին։
Դերասանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չի կարողացել կողմնորոշվել Ջինի դերում նկարահանվելու հարցում և այլ առաջարկներ է դիտարկել։ Սակայն Ուիլլ Սմիթը լսել է Ջեյդեն Սմիթին և համաձայնել։ Դերասանի կարծիքով՝ նոր նախագիծը կօգնի երկրորդ պլան մղել «Բևերլի Հիլսից արքայազնի» կերպարը, որը դեռևս Սմիթի հետ է ասոցացվում։