Վարունգն ու պղպեղը խորանարդաձև կտրատում ենք, իսկ ընկույզը՝ մանրացնում։
Կանաչին լվանում, չորացնում ու մանր կտրատում ենք։ Պահածոյացված լոբին ու եգիպտացորենն ազատում ենք հեղուկից, իսկ սխտորը ճզմում ենք։
Լոբին, եգիպտացորենը, վարունգը, պղպեղը, ընկույզն ու կանաչին լցնում ենք աղցանամանի մեջ, լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք սխտորը, ձիթայուղն ու համեմում ենք աղով։
Ստացվում է շատ համեղ աղցան։