Ստամբուլը համարվում է Թուրքիայի հիմքը թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքակնության մեջ: Որ քաղաքական ուժը տիրանում է Ստամբուլին, հետո տիրանալու է Թուրքիային: Սա գիտեն ու գիտակցում են Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը: Իսկ ի՞նչ վիճակում է Ստամբուլի տնտեսությունը կամ ֆինանսական իրավիճակը: Տվյալների մի մասը վերցրել եմ հաշվարկների դատարանից (Սայիշթայ): Այսպիսով՝ 2014 թ.-ից մինչև 2019 թ. Ստամբուլի քաղաքապետարանի պարտքը 4,5 անգամ ավելացել է՝ 6 մլրդ թուրքական լիրայից դառնալով 27,5 մլրդ լիրա: Քաղաքապետարանի բյուջեի դեֆիցիտը հինգ տարիների ընթացքում աճել է քսան անգամ` 216 միլիոնից հասնելով 4 միլիարդ լիրայի:
Քաղաքապետարանի կայքէջի համար ծախսվել է 80 միլիոն լիրա, 266 միլիոն լիրա է հատկացվել այն նախագծերի և գաղափարների համար, որոնք երբեք չեն եղել:
Մեղմ ասած՝ Ստամբուլի ֆինանսատնտեսական վիճակն անմխիթար է: Ստամբուլն արտացոլում է ողջ Թուրքիայի պատկերը: