Գիտությունը Թուրքիայում մղվել է երկրորդական և երրորդական պլան


09:58 , 21 մայիս, 2019
Թուրքիան այսօր վարում է հրթիռային քաղաքականություն: Ողջ քաղաքական դիսկուրսը հիմնված է հարևանների հետ հակամարտությունների, զենքերի առք ու վաճառքի վրա: Ակնհայտ է գիտնականների շրջանում բողոքի ալիքի բարձրացումը, քանի որ գիտությունը Թուրքիայում մղվել է երկրորդական և երրորդական պլան: Այս հրթիռային քաղաքականության պտուղները ճաշակում են առաջին հերթին հենց Թուրքիայի քաղաքացիները: Կարծում եմ, որ Թուրքիան այս կերպ, այս իշխանությամբ երկար ճանապարհ չի կարող գնալ: