Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդումները կուղարկվեն Դատախազություն


15:09 , 20 մայիս, 2019
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով: