11:40 , 20 մայիս, 2019
Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ զորավարժություն, որը կտևի մինչև մայիսի 24-ը ներառյալ:
Զորավարժությանը մասնակցում է 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և զրահապատ մեքենա, հրետա-հրթիռային 200 տարբեր տրամաչափի համակարգեր, 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Զորավարժությունները սկսվել են անցկացվել գիշերային պայմաններում, այսինքն՝ գիշերվանից:
Զորվարժության հիմնական գործողություններն են.
1. գիշերային, կլիմայական և ռելիեֆային բարդ պայմաններում հակառակորդի հարձակումը ճնշել և անցնել հակահարձակման,
2. հատուկջոկատայինների գործողություններ հակառակրոդի թիկունքում,
3. բարոյահոգեբանական վիճակի կարգավորում սեփական անձնակազմի մոտ:
Ըստ էության, զորավարժությունները կարևոր են ցանկացած բանակի համար, սակայն ես այստեղ ավելի շատ տեսնում եմ փողերի լվացում: Գաղտնիք չէ, որ զորավարժություններում է տեղի ունենում հսկայական փողերի լվացում: