Ճանաչված կամ զբաղեցրած աթոռով ուժեղ լինելու գայթակղությունը, իհարկե, հաճելի է, բայց համեստությունը և իրական գետնից չկտրվելն ամեն ինչից կարևոր են


03:46 , 15 մայիս, 2019

Հաճախ մարդիկ հրապուրվում են պաշտոնի կամ հանրաճանաչ լինելու գայթակղությամբ և կտրվում իրականությունից: Հաճախ մարդիկ մոռանում են, որ պաշտոնն ու հանրաճանաչությունը անցողիկ է: Եթե անգամ բարձր պաշտոնյա ես կամ հեռուստահաղորդավար, բավական է` շատ կարճ ժամանակ չլինես հանրության ուշադրության կենտրոնում, քո մասին չխոսեն լրատվամիջոցները, կամ չլինես ամենազոր աթոռին, նույն հանրությունը շատ արագ կմոռանա քո մասին, քո գոյության մասին:

Կարճ ասած` ճանաչված կամ զբաղեցրած աթոռով ուժեղ լինելու գայթակղությունը, իհարկե, հաճելի է, բայց համեստությունը և իրական գետնից չկտրվելն ամեն ինչից կարևոր են: Ապրումակցել մարդկանց հոգսերով և ուրախություններով, չմոռանալ ազգային ինքնագիտակցության մասին և ունենալ բարոյական արժեքներ. ահա այն արժեհամակարգը, որը հայտնի և ուժեղ լինելու ժամանակավոր հրապուրանքներից ավելի բարձր է: