Ջասթին Թիմբերլեյքը գիտությունների դոկտոր է դարձել


19:15 , 13 մայիս, 2019

Ամերիկացի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքին Բերքլիի քոլեջը դոկտորի աստիճան է շնորհել։

Թիմբերլեյքը պատվելի կոչմանն արժանացել է երաժշտական ինդուստրիայի զարգացման մեջ ունեցած վաստակի և գլոբալ ազդեցության համար։ Instagram-ի իր էջում երգիչը լուսանկար է հրապարակել՝ դիպլոմը ձեռքին։

Նմանատիպ պատվի է արժանացել նաև երգչուհի Միսի Էլիոթը։