Վարչապետը կես օրով եղավ հաղթական Արցախում, սակայն այդպես էլ չայցելեց զորամասեր, չշնորհավորեց զինվորներին


11:27 , 10 մայիս, 2019
Մայիսյան եռատոնն այս տարի ոմանց մոտ կհիշվի դրան նախորդած ու հաջորդած օրերին ՀՀ վարչապետի` Արցախի վերաբերյալ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ արված տարօրինակ հայտարարություններով, ինչպես նաև նրանով, որ վարչապետը կես օրով եղավ հաղթական Արցախում, սակայն այդպես էլ չայցելեց զորամասեր, մարտական դիրքեր ու զինվորներին չշնորհավորեց: