Աջափնյակում բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է


23:23 , 9 մայիս, 2019

Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը երկրորդ հարկից սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն։