Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները դեռ մնում են ակտուալ թեմա


14:50 , 7 մայիս, 2019
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները դեռ մնում են ակտուալ թեմա:
Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել մարտի 31-ի Ստամբուլի ընտրությունները, որտեղ հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Նոր ընտրությունները նշանակվել է հունիսի 23-ին: Չեղյալ է հայտարարվել նաև Իմամօղլուին տրված քաղաքապետի վկայականը: ԱԶԿ-ի և հաղթող ԺՀԿ-ի թեկնածուների միջև ձայների տարբերությունը գրեթե 14 000 էր: