Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագն ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200 գ թթվասերը և հունցում փափուկ խմոր:

Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:

Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի (շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):
Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:

Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:

Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնում ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:

Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչեն:

Կրեմի համար հարում ենք 500 գ թթվասերն ու շաքարավազը:

Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:
Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ, մինչև ձողիկները վերջանան:

Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթն ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի, և կարելի է մատուցել:
