Azatutyun.am-ը գրում է.
Վենեսուելայում ոստիկանների հետ բախումների ընթացքում զոհվել է երկու ցուցարար՝ 27-ամյա կին և 24-ամյա տղամարդ: DPA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերում գրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնորդ Խուան Գուայդոն: Հաղորդվում է նաև ավելի քան չորս տասնյակ վիրավորների մասին:
Ապրիլի 30-ին Գուայդոն հայտարարել է իշխանափոխության վերջին փուլի մեկնարկի մասին, գործող նախագահը, սակայն, հրաժարվում է հեռանալ: