«Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել». Դավիթ Սանասարյան


16:45 , 1 մայիս, 2019

Անճարների հերթական ապատեղեկատվությունը

Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։

Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։

Սիրում եմ բոլորիդ։