Մենք հստակ պետք է նոտա հղենք, մենք պետք է բռունցքով սաստենք, այլապես ադրբեջանական կողմը հեռուն գնացող սադրանքների կդիմի


02:49 , 1 մայիս, 2019
Թշնամին կրկին անցել է ՀՀ տարածքի ուղղությամբ կրակոցներ արձակելուն: Գարնանային աշխատանքներ են սկսվել, և Ադրբեջանը նորից անցել է գնդակոծման, կրակահերթերով գյուղացուն դաշտից ու այգուց հետ պահելու գործին, էլ չասեմ միջպետական մայրուղու անվտանգության վրա ազդելուն: Մենք հստակ պետք է նոտա հղենք, մենք պետք է բռունցքով սաստենք, այլապես ադրբեջանական կողմը հեռուն գնացող սադրանքների կդիմի, քանի որ ներքին քաղաքական հարցերի լուծումը տեսնում է սահմանին: