ՄԻԵԴ-ը առաջին վճիռն է կայացրել Մեդվեդևի և կոռուպցիայի դեմ փողոց դուրս եկած ակտիվիստների գործով


20:20 , 30 ապրիլ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջին վճիռն է կայացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և երկրում տարածված կոռուպցիայի դեմ փողոց դուրս եկած ակտիվիստների գործով, որոնց իշխանությունները ազատազրկվել էին կամ վարչական տուգանքների ենթարկել:

Քննելով նրանցից մեկի՝ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակից Էլվիրա Դմիտրիևայի բողոքը, Ստրասբուրգյան դատարանը վճռել է՝ Ռուսաստանի իշխանությունները ոտնահարել են քաղաքացու իրավունքները և պարտավոր են նրան 12 հազար 500 եվրո վճարել, որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ակտիվիստը վարչական տուգանքի էր ենթրակվել, երբ Կազանում թռուցիկներ էր բաժանել Նավալնու կազմակերպած հակակոռուպցիոն ցույցերի մասին, հետո էլ 10 օրով ազատազրկվել էր, երբ մասնակցել էր, ըստ իշխանությունների, չարտոնված այդ ցույցին: