08:49 , 25 ապրիլ, 2019
Բաղադրիչներ
- վարունգ - 300 գ
- ձու - 2 հատ
- երշիկ - 150 գ
- եգիպտացորեն պահածոյացված - 150 գ
- մայոնեզ - 40 գ
- մաղադանոս - 2 ճյուղ
- սոխ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Վարունգը խորանարդաձև կտրատում ենք։
Երշիկն ու ձուն մանր կտրատում ենք։
Ավելացնում ենք եգիպտացորենը։
Կանաչին ու սոխը մանր կտրատում ենք, ավելացնում ենք մայոնեզն ու խառնում ենք։
Աղցանը պատրաստ է։