Լոնդոնում կլիմայական փոփոխության դեմ ցույցերի շուրջ 1000 մասնակից է ձերբակալվել


01:00 , 23 ապրիլ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Լոնդոնում ութերորդ օրն է` շարունակվում են էկոլոգիական բողոքի ցույցերը, որի մասնակիցները իշխանություններից պահանջում են կլիմայի փոփոխության դեմ վճռական քայլեր ձեռնարկել:

Լոնդոնի ոստիկանության փոխանցմամբ ցույցի 1000 մասնակից ձերբակալվել է, 53-ին մեղադրանք է առաջադրվել:

Ակտիվիստները բողոքի ակցիաների շրջանակներում փակում են Լոնդոնի կենտրոնական փողոցները, կամուրջները:

Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Քրեսիդա Դիքը նշել է, որ իրավապահ համակարգում 36-ամյա գործունեության ընթացքում չի հիշում ոստիկանական գործողություն, որն ուղեկցվեր նման թվով ձերբակալություններով: