«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով զորավարժություն Ադրբեջանում


16:00 , 22 ապրիլ, 2019

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը և այլն:

Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:

Փաստացի, թուրքական կողմը հերթական անգամ զորավարժության անվան տակ ադրբեջանցի զինվորների հետ ռազմական դասընթացներ է իրականացնում, որպեսզի վերջիններս գոնե որոշ չափով մասնագիտանան ու ավելի քիչ կախվածության մեջ լինեն իրենցից, քանի որ թշնամու անգրագետ ռազմական անձնակազմը պատուհաս է դարձել թուրքական բանակի գլխին: