Վերջին տվյալները Շրի Լանկայի ահաբեկչության վերաբերյալ


10:50 , 22 ապրիլ, 2019

Ոստիկանությունը հաստատել է 290 զոհի մասին տեղեկատվությունը (նրանց թիվը կարող է աճել), այդ թվում՝ 36 օտարերկրացիներ (ևս 9-ը համարվում են անհետ կորած): Տեղական և միջազգային լրատվամիջոցների համաձայն՝ զոհերի թվում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։
Վիրավորների թիվը գերազանցում է 500-ը։
Հարձակումների հետ կապված՝ արդեն իսկ ձերբակալվել է 24 կասկածյալ։

ՀԳ․ Գործի բավական գաղտնի քննությունը, իրավապահ մարմիններից տեղեկատվության արտահոսքի սղությունը և մամուլում ականատեսների վկայությունների կամ այլ մանրամասնությունների ակնհայտ պակասը ցայժմ թույլ չի տվել առավել հայտնի միջազգային ահաբեկչական խմբավորումներին շահարկել ողբերգական հարձակումների թեման։