Հայաստանում բիզնեսը ոտնձգությունների է ենթարկվում


15:50 , 19 հունիս, 2013

Աշոտ Սուքիասյանը իր ուղարկած նամակում ակամայից նաեւ գործ է տալիս Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի վրա: Սանիկը Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի անուններն օգտագործելը հիմնավորում է այն հանգամանքով, որ զերծ պահի իր բիզնեսը ոտնձգություններից: Այսինքն` անուղղակիորեն խոստովանում է` Հայաստանում բիզնեսը ոտնձգությունների է ենթարկվում, ու Տիգրան Սարգսյանն ու Կճոյանն էլ բիզնեսի համար «կռիշ» են ծառայում, նրանց անունների օգտագործումը բավական է բիզնեսը «կռիշավատ» անելու համար: