Գեղեցիկ ինտերիեր, հաճելի միջավայր, բազմազան ուտեստներ. Մուրացանի ֆուդ կորտի բացումը՝ BlogNews LIFE-ի անդրադարձում


18:15 , 20 ապրիլ, 2019

Ռոստովյան 34/4 հասցեում բացվեց Մուրացանի ֆուդ կորտը. այն տարբերվում է իր ինքնատիպ  դիզայնով, ինչպես նաև համեղ սնվել ցանկացողներին առաջարկում տարատեսակ ուտեստներ:

Մատչելի և համեղ ուտեստները Մուրացանի ֆուդ կորտի միակ առավելություն չեն. այստեղ կարող եք գնել թարմ լավաշ, որը թխվում է տեղում: Այստեղ դուք կարող եք համեղ սնվել ընդմիջման ժամին, հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ, ինչպես նաև ունենալ գործնական հանդիպումներ։ Համեղ, որակյալ և մատչելի սննդի բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա ճաշակել իր նախընտրած ուտեստը:

Նշենք, որ Մուրացանի ֆուդ կորտն աշխատում է ժամը 09:00-ից մինչև 23:45: Իսկ եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, կարող եք պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով՝ (011) 434444, (010) 434444 հեռախոսահամարներով: 

Blognews LIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422