Հայաստանում ստեղծված մթնոլորտից տպավորություն է առաջանում, թե «նոր Հայաստանում» կանաչ լույս է վառված ամենաթողության համար


15:20 , 13 ապրիլ, 2019

Հայաստանի տարբեր համայնքներում ստեղծված մթնոլորտից տպավորություն է առաջանում, թե «նոր Հայաստանում» կանաչ լույս է վառված ամենաթողության համար: Գրեթե ամեն օր երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվում են տարբեր լկտիություններով ու այլ դրսևորումներով, իսկ իշխանությունների լռությունը կարծես խրախուսանքի դեր է կատարում նման երևույթների համար:

Հասարակության տարբեր հատվածներն այնքան են չարացել իրար հանդեպ, որ ցանկացած, նույնիսկ թեթև հարց պատճառ է դառնում տարբեր թևերի բաժանման, բողոքի ցույցերի և հաշհեհարդարների: Այսօր էլ Արմավիրի Զարթոնք համայնքում բնակիչներն, ի նշան բողոքի, փակել են միջպետական երկաթուղին, «Վինչեսթր» հրացանով ոստիկանների աչքի առաջ կրակել են միմյանց վրա և այլն…

Այսպիսի արարքներն ուղղված են հասարակական կարգի դեմ և պետք է ամենախիստ ձևով պատժվեն, քանի որ ամենաթողությունը վարակիչ ազդեցություն է ունենում: Կարծում եմ, որ պետք է կոշտ գնահատականներ հնչեցվեն նման արարքների հետ կապված, և անգամ հարկ է, որ այս խնդրին անդրադառնա նաև վարչապետը, քանի որ այսպիսի արատավոր բարքերի շարունակությունն ուղղակի հարված է երկրի վարկանիշին: